Ինչու ո՛չ, հայաստանցին, ո՛չ էլ առավել ևս արցախցին, լուրջ չդիմադրեցին, այլ այդպես դյուրությամբ հանձնեցին, թևաթափ եղան, երևի չընկալեցի՞ն, թե ինչ կատարվեց:
Ոչ մի արցախցի իր բնօրրանում չմնաց:
Ամեն ինչ թողեցին ու հեռացան:
Լրիվ հայաթափվեց ու անվերադարձ հանձնվեց թշնամուն հազարամյակներով հայի բնօրրանը, հայկական տարածքները, երբ այն չկարողացան հայաթափել ո'չ, պարսիկները, ո'չ, մոնղոլները, ո'չ, թուրքերը...
Նույնիսկ Ստալինը: Չնայած նա Արցախը հանձնեց Ադրբեջանին, բայց չփորձեց հայաթափել, հայկական մնաց նաև մշակույթը:
Ցավոք, դա արվեց նոր Հայաստանի վարչապետի ձեռամբ և անտարբեր, հնազանդ Արցախի քաղաքական ղեկավարության ու հայաստանցիներիս լուռ համաձայնությամբ:
Ի դեպ, արձանագրենք, որ ի տարբերություն ՀՀ վարչապետի, ով փորձում էր համեմատվել (Հ1-ի հարցուպատասխանի ժամանակ տրված նախօրոք պայմանավորված հարցերին) և դրանով պատմության մեջ մնալ որպես «հերոս», ինչպես Պապ թագավորը, բայց մոռանալով, որ վերջինս տրամաբանորեն հակառակն էր մտածում և գործում, ով ասում էր.
«Հայաստանը Հայաստան պահելու համար պետք է չորս անգամ ավելի զորք ունենալ, չորս անգամ ավելի աչալուրջ լինել, չորս անգամ ավելի քիչ խնջույք կազմակերպել և չորս անգամ ավելի շատ արթուն մնալ»…
Եվ բացի այդ նա որպես ապացույց Ձիրավի ճակատամարտում 371 թվ. հաղթանակ տարավ պարսիկների տասն անգամ գերազանցող բանակի նկատմամբ:
Նմա՞ն են արդյոք մեկը մյուսին:
Դա էլ դուք ասեք:
Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ